Սիրելի բարեկամ,
Դուք գտնվում եք ՀՀ Ազգային ժողովի՝ Հայաստանի Հանրապետության ներկայացուցչական բարձրագույն մարմնի պաշտոնական կայքում:
Ազգային ժողովը ձեւավորվում է բացառապես մեր քաղաքացիների ազատ կամքի արտահայտման միջոցով: Խորհրդարանը Հայաստանի պետականության խորհրդանիշներից մեկն է՝ հայ ժողովրդի բազմամյա նկրտումների մարմնավորումը: Օրենսդիր իշխանության առաքելությունը հասարակության կենսագործունեության արդյունավետության ապահովման առանցքային կողմնորոշիչների ձեւավորումն է:
Ազգային ժողովի գործունեության գլխավոր նպատակներից մեկը պետություն-հասարակություն երկկողմ հաղորդակցության ապահովումն է, ինչը գերակա նշանակություն ունի մեր պետության շարունակական զարգացման եւ աշխարհում սեփական տեղի ու դերի ամրապնդման առումով: Խորհրդարանը լայն ներգրավվածություն ունի հանրային ու քաղաքական որոշումների կայացման գործընթացում:
Ազգային ժողովի պաշտոնական կայքն ունի տեղեկատվական հարուստ բազա: Մատչելի եւ պարզ կառուցվածքի շնորհիվ դուք այստեղ հեշտությամբ կարող եք կողմնորոշվել եւ գտնել պահանջվող տեղեկությունը, ձեռք բերել գիտելիքների մեծ պաշար:
Մաղթում ենք արդյունավետ աշխատանք:
Բարի գալուստ ՀՀ Ազգային ժողով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ
06.02.2023
ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 24 հարց
|
06.02.2023
Տեղի կունենա ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ
|
06.02.2023
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում ներկայացվել են մի շարք փոփոխություններ եւ լրացումներ
|
06.02.2023
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
|
04.02.2023
Պատգամավորները Վոլգոգրադում մասնակցել են Ստալինգրադի ճակատամարտի 80-ամյակին նվիրված միջոցառումներին
|
04.02.2023
Բարեփոխումներ ոչ ֆորմալ կրթության ոլորտում
|
03.02.2023
Խորհրդարանական լսումներ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը պարբերաբար փակելու վերաբերյալ
|
03.02.2023
Հայտարարություն ԱԺ աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոնի վերաբերյալ
|
03.02.2023
Հայտարարություն ԱԺ աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոնի վերաբերյալ
|