Սիրելի բարեկամ,
Դուք գտնվում եք ՀՀ Ազգային ժողովի՝ Հայաստանի Հանրապետության ներկայացուցչական բարձրագույն մարմնի պաշտոնական կայքում:
Ազգային ժողովը ձեւավորվում է բացառապես մեր քաղաքացիների ազատ կամքի արտահայտման միջոցով: Խորհրդարանը Հայաստանի պետականության խորհրդանիշներից մեկն է՝ հայ ժողովրդի բազմամյա նկրտումների մարմնավորումը: Օրենսդիր իշխանության առաքելությունը հասարակության կենսագործունեության արդյունավետության ապահովման առանցքային կողմնորոշիչների ձեւավորումն է:
Ազգային ժողովի գործունեության գլխավոր նպատակներից մեկը պետություն-հասարակություն երկկողմ հաղորդակցության ապահովումն է, ինչը գերակա նշանակություն ունի մեր պետության շարունակական զարգացման եւ աշխարհում սեփական տեղի ու դերի ամրապնդման առումով: Խորհրդարանը լայն ներգրավվածություն ունի հանրային ու քաղաքական որոշումների կայացման գործընթացում:
Ազգային ժողովի պաշտոնական կայքն ունի տեղեկատվական հարուստ բազա: Մատչելի եւ պարզ կառուցվածքի շնորհիվ դուք այստեղ հեշտությամբ կարող եք կողմնորոշվել եւ գտնել պահանջվող տեղեկությունը, ձեռք բերել գիտելիքների մեծ պաշար:
Մաղթում ենք արդյունավետ աշխատանք:
Բարի գալուստ ՀՀ Ազգային ժողով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ
26.05.2022
Հայկական տաք գույներ ու արեւի ջերմություն` խորհրդարանում ներկայացված կտավներում
Յուրաքանչյուր ազգի մշակույթ նրա հոգեւոր զարգացման առանցքն է: Ազգային ժողովը` որպես պետության կարեւորագույն ինստիտուտ, իր գործառույթներից բացի ունի առա...
|
26.05.2022
Կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
|
26.05.2022
Հարցի լուծման բանալին ներքին համախմբումն է եւ հնարավորինս համակարգված համատեղ աշխատանքը. Վլադիմիր Վարդանյան
|
25.05.2022
ԱՄՆ կատարած այցը ռազմավարական երկխոսության շրջանակում է եղել. ԱԳ նախարարը՝ Լիլիթ Մինասյանին
|
25.05.2022
Տեղի կունենան խորհրդարանական ճեպազրույցները
|
25.05.2022
Ռուստամ Բաքոյանն Էկոնոմիկայի նախարարից հետաքրքրվել է խաղողի մթերման հարցում իրականացվող քաղաքականությամբ
|
25.05.2022
Թուրքիան հարաբերությունների կարգավորումը սինքրոնացնում է Ադրբեջանի հետ, դա կառուցողական չէ. Միրզոյան
|
25.05.2022
Վահե Ղալումյանի հարցը` համայնքների խոշորացմանն ու վարչատարածքային բաժանմանը վերաբերող օրենքների նախագծերի վերաբերյալ
|
25.05.2022
Իրականացվում է սեյսմիկ անվտանգության հետ կապված վարքագծի կանոնների ուսուցում. Արմեն Փամբուխչյան
|