Սիրելի բարեկամ,
Դուք գտնվում եք ՀՀ Ազգային ժողովի՝ Հայաստանի Հանրապետության ներկայացուցչական բարձրագույն մարմնի պաշտոնական կայքում:
Ազգային ժողովը ձեւավորվում է բացառապես մեր քաղաքացիների ազատ կամքի արտահայտման միջոցով: Խորհրդարանը Հայաստանի պետականության խորհրդանիշներից մեկն է՝ հայ ժողովրդի բազմամյա նկրտումների մարմնավորումը: Օրենսդիր իշխանության առաքելությունը հասարակության կենսագործունեության արդյունավետության ապահովման առանցքային կողմնորոշիչների ձեւավորումն է:
Ազգային ժողովի գործունեության գլխավոր նպատակներից մեկը պետություն-հասարակություն երկկողմ հաղորդակցության ապահովումն է, ինչը գերակա նշանակություն ունի մեր պետության շարունակական զարգացման եւ աշխարհում սեփական տեղի ու դերի ամրապնդման առումով: Խորհրդարանը լայն ներգրավվածություն ունի հանրային ու քաղաքական որոշումների կայացման գործընթացում:
Ազգային ժողովի պաշտոնական կայքն ունի տեղեկատվական հարուստ բազա: Մատչելի եւ պարզ կառուցվածքի շնորհիվ դուք այստեղ հեշտությամբ կարող եք կողմնորոշվել եւ գտնել պահանջվող տեղեկությունը, ձեռք բերել գիտելիքների մեծ պաշար:
Մաղթում ենք արդյունավետ աշխատանք:
Բարի գալուստ ՀՀ Ազգային ժողով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ
08.02.2023
Արդյո՞ք ուսումնասիրվել է Թրանսփարենսի հակակոռուպցիոն կենտրոնի հրապարակած կոռուպցիայի համաթիվը. Սիսակ Գաբրիելյանի հարցը վարչապետին
|
08.02.2023
Հաշվի առնելով տարածաշրջանի սեյսմիկ ակտիվությունը` ի՞նչ ծրագրեր են իրականացվում հին շենքերի նորացման ուղղությամբ. Խաչատուր Սուքիասյան
|
08.02.2023
Ինչո՞ւ ՀՀ կառավարությունը նախընտրել է ընդունել ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը, իսկ ՀԱՊԿ առաքելությունը՝ ոչ. Հռիփսիմե Գրիգորյան
|
08.02.2023
ԵԱՏՄ մարմիններն աշխատում են արգելքները վերացնելու ուղղությամբ. Նիկոլ Փաշինյան
|
08.02.2023
Հերիքնազ Տիգրանյանը հետաքրքրվել է Առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգի ներդրմամբ
|
08.02.2023
Պատգամավորները կողմ են քվեարկել Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին Գլխավոր դատախազի երեք միջնորդություններին
|
08.02.2023
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է Սարգիս Խանդանյանի թեկնածությունը
|
08.02.2023
Խորհրդարանը քննարկել է պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությունը
|
08.02.2023
Խորհրդարանը քննարկել է ԱԺ պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին Գլխավոր դատախազի երրորդ միջնորդագիրը
|