Սիրելի բարեկամ,
Դուք գտնվում եք ՀՀ Ազգային ժողովի՝ Հայաստանի Հանրապետության ներկայացուցչական բարձրագույն մարմնի պաշտոնական կայքում:
Ազգային ժողովը ձեւավորվում է բացառապես մեր քաղաքացիների ազատ կամքի արտահայտման միջոցով: Խորհրդարանը Հայաստանի պետականության խորհրդանիշներից մեկն է՝ հայ ժողովրդի բազմամյա նկրտումների մարմնավորումը: Օրենսդիր իշխանության առաքելությունը հասարակության կենսագործունեության արդյունավետության ապահովման առանցքային կողմնորոշիչների ձեւավորումն է:
Ազգային ժողովի գործունեության գլխավոր նպատակներից մեկը պետություն-հասարակություն երկկողմ հաղորդակցության ապահովումն է, ինչը գերակա նշանակություն ունի մեր պետության շարունակական զարգացման եւ աշխարհում սեփական տեղի ու դերի ամրապնդման առումով: Խորհրդարանը լայն ներգրավվածություն ունի հանրային ու քաղաքական որոշումների կայացման գործընթացում:
Ազգային ժողովի պաշտոնական կայքն ունի տեղեկատվական հարուստ բազա: Մատչելի եւ պարզ կառուցվածքի շնորհիվ դուք այստեղ հեշտությամբ կարող եք կողմնորոշվել եւ գտնել պահանջվող տեղեկությունը, ձեռք բերել գիտելիքների մեծ պաշար:
Մաղթում ենք արդյունավետ աշխատանք:
Բարի գալուստ ՀՀ Ազգային ժողով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ
26.03.2025
Խորհրդարանում հյուրընկալվել են Ստոկհոլմի Արեւելյան Եվրոպայի ուսումնասիրությունների կենտրոնի ներկայացուցիչները
|
26.03.2025
Հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ
|
26.03.2025
Գլխավոր դատախազն ԱԺ-ին է ներկայացրել պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին հարցը
|
26.03.2025
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
|
26.03.2025
Սարգիս Խանդանյանը հանդիպել է Ստոկհոլմի Արեւելյան Եվրոպայի ուսումնասիրությունների կենտրոնի ներկայացուցիչներին
|
26.03.2025
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ ընդունել է ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին քաղաքացիական նախաձեռնությունը
|
26.03.2025
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ կգումարի
|
25.03.2025
Ներկայացվել են ՀՀ աշխատանքային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները
|
25.03.2025
Համաձայնագրով կկանոնակարգվեն Հայաստանի ու Հոնկոնգի միջեւ առեւտրատնտեսական հարաբերություններում առաջացող հարկային հարցերը
|
Ազդարարման հարցերով պատասխանատու անձ
ԱԺ աշխատակազմի ղեկավարի օգնական Գյուլնարա Մովսիսյան
Հեռ.՝ (374-11) 513627
Էլ. փոստ՝ azdarar@parliament.am