National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 

Սիրելի բարեկամ,

Դուք գտնվում եք ՀՀ Ազգային ժողովի՝ Հայաստանի Հանրապետության ներկայացուցչական բարձրագույն մարմնի պաշտոնական կայքում:

Ազգային ժողովը ձեւավորվում է բացառապես մեր քաղաքացիների ազատ կամքի արտահայտման միջոցով: Խորհրդարանը Հայաստանի պետականության խորհրդանիշներից մեկն է՝ հայ ժողովրդի բազմամյա նկրտումների մարմնավորումը: Օրենսդիր իշխանության առաքելությունը հասարակության կենսագործունեության արդյունավետության ապահովման առանցքային կողմնորոշիչների ձեւավորումն է:

Ազգային ժողովի գործունեության գլխավոր նպատակներից մեկը պետություն-հասարակություն երկկողմ հաղորդակցության ապահովումն է, ինչը գերակա նշանակություն ունի մեր պետության շարունակական զարգացման եւ աշխարհում սեփական տեղի ու դերի ամրապնդման առումով: Խորհրդարանը լայն ներգրավվածություն ունի հանրային ու քաղաքական որոշումների կայացման գործընթացում:

Ազգային ժողովի պաշտոնական կայքն ունի տեղեկատվական հարուստ բազա: Մատչելի եւ պարզ կառուցվածքի շնորհիվ դուք այստեղ հեշտությամբ կարող եք կողմնորոշվել եւ գտնել պահանջվող տեղեկությունը, ձեռք բերել գիտելիքների մեծ պաշար:

Մաղթում ենք արդյունավետ աշխատանք:

Բարի գալուստ ՀՀ Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ


Լուրեր
 Բոլոր լուրերը
17.01.2022
Առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները կապահովեն գործերի դատական քննության արդյունավետ իրականացում
Հունվարի 17-ին ՀՀ ԱԺ հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի, Վահագն Հովակիմյանի հեղինակած ««Հայաստանի Հանրապ...
17.01.2022
Օրենսդրական կարգավորմամբ առաջարկվում է ստեղծել քաղաքացիական եւ վարչական պալատներ
Խորհրդարանը հունվարի 17-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մաս...
17.01.2022
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել են մի շարք նախագծեր
Հունվարի 17-ի ԱԺ նիստում պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել են Կառավարության հեղինակած ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին»  ՀՀ օրենքում փոփ...
17.01.2022
Մասնավոր դպրոցների տարրական դասարանների աշակերտները եւս պետության կողմից կապահովվեն անվճար դասագրքերով
«Կրթության մասին» օրենքով պետությունը պետական բյուջեի հաշվին անվճար գրքերով ապահովում է միայն պետական դպրոցների առաջինից չորրորդ դասարանների աշակերտնե...
17.01.2022
Լրացումներ «Կրթության մասին» օրենքում
Հունվարի 17-ին գումարված ԱԺ հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի, Թագ...
17.01.2022
Ազգային ժողով են այցելել Հրազդանի Լեւոն Խեչոյանի անվան դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները
Հունվարի 17-ին «Բաց դաս» ծրագրի շրջանակում խորհրդարանը կրկին բացել էր դռները:  Օրվա հյուրերն էին Հրազդան քաղաքի Լեւոն Խեչոյանի անվան թիվ 10 ավագ ...
17.01.2022
Խորհրդարանը քննարկել է ժառանգության ընդունման գործընթացը կարգավորող օրինագիծը
Հունվարի 17-ի ՀՀ ԱԺ հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է պատգամավորներ Տաթեւիկ Գասպարյանի, Լենա Նազարյանի եւ Նարեկ Բաբայանի հեղինակած «ՀՀ քա...
17.01.2022
Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են օրեր առաջ Վարդենիսի հատվածում ադրբեջանական զինուժի սադրանքի հետեւանքով զոհված զինծառայողների հիշատակը
Ազգային ժողովը հունվարի 17-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը՝ ձեւավորելով  նստաշրջանի եւ հերթական նիստերի օրակարգերը: Քննարկվել  է ԱԺ...
17.01.2022
Խորհրդարանն սկսել է ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի աշխատանքը
Հունվարի 17-ին ՀՀ օրհներգի հնչյունների ներքո ՀՀ Ազգային ժողովն սկսել է ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի  հերթական նիստերի աշխատանքը: ՀՀ ԱԺ նա...
 Բոլոր լուրերը
Դեպի վեր