National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 

Սիրելի բարեկամ,

Դուք գտնվում եք ՀՀ Ազգային ժողովի՝ Հայաստանի Հանրապետության ներկայացուցչական բարձրագույն մարմնի պաշտոնական կայքում:

Ազգային ժողովը ձեւավորվում է բացառապես մեր քաղաքացիների ազատ կամքի արտահայտման միջոցով: Խորհրդարանը Հայաստանի պետականության խորհրդանիշներից մեկն է՝ հայ ժողովրդի բազմամյա նկրտումների մարմնավորումը: Օրենսդիր իշխանության առաքելությունը հասարակության կենսագործունեության արդյունավետության ապահովման առանցքային կողմնորոշիչների ձեւավորումն է:

Ազգային ժողովի գործունեության գլխավոր նպատակներից մեկը պետություն-հասարակություն երկկողմ հաղորդակցության ապահովումն է, ինչը գերակա նշանակություն ունի մեր պետության շարունակական զարգացման եւ աշխարհում սեփական տեղի ու դերի ամրապնդման առումով: Խորհրդարանը լայն ներգրավվածություն ունի հանրային ու քաղաքական որոշումների կայացման գործընթացում:

Ազգային ժողովի պաշտոնական կայքն ունի տեղեկատվական հարուստ բազա: Մատչելի եւ պարզ կառուցվածքի շնորհիվ դուք այստեղ հեշտությամբ կարող եք կողմնորոշվել եւ գտնել պահանջվող տեղեկությունը, ձեռք բերել գիտելիքների մեծ պաշար:

Մաղթում ենք արդյունավետ աշխատանք:

Բարի գալուստ ՀՀ Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ


Լուրեր
 Բոլոր լուրերը
01.04.2023
Կրթելով երիտասարդ սերնդին՝ մենք պետք է միշտ հիշեցնենք, թե ինչ է եղել անցյալում՝ ապագայում ցեղասպանությունները կանխելու համար. Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հայաստան-Շվեդիա բարեկամական խմբի անդամ, պատգամավոր Լիլիթ Մինասյանի ուղեկցությամբ Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Բյորն Ս...
31.03.2023
Հեռավար քննարկում Արցախի ԱԺ պատգամավորների հետ
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի, խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջա...
31.03.2023
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել էր Գերմանիա
Աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը գործընկերների հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների...
31.03.2023
Ազգային ժողովում քաղաքացիների ընդունելության ժամանակացույց
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյան` 10.04.2023 - 14:00-16:00,   ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյան` 21.04.2023 - 14:00-16:00: ...
31.03.2023
ԱԺ մշտական հանձնաժողովները կգումարեն նիստեր
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա ապրիլի 3-ին` ժամը 11:00-ին, 314 դահլիճում: Ապրիլի 3-ին` ...
30.03.2023
Ռուստամ Բաքոյանը հանդիպել է Հանովերի Եզդիական ակադեմիայի ներկայացուցիչների հետ
Հանովերի Եզդիական ակադեմիան մեծ առաքելություն եւ խորհուրդ ունեցող կառույց է, իսկ նպատակը եզդի ժողովրդի ինքնության պահպանումն է. պատմական անհրաժեշտությ...
30.03.2023
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպանին
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը մարտի 30-ին Ազգային ժողովում ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ լի...
29.03.2023
Հայ-գերմանական համագործակցության դինամիկ զարգացումն այսօր Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ առաջնային տեղ ունի. Ալեն Սիմոնյան
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Բունդեսթագի ԵՄ հարցերով հանձնաժողովի նախագահ Անտոն Հոֆրեյթերին եւ հանձնաժողովի անդա...
29.03.2023
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի նախագահությամբ Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի նիստը
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի նախագահությամբ մարտի 29-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի քաղաքա...
 Բոլոր լուրերը
Դեպի վեր