National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
 
Սիրելի բարեկամ,

ողջունում ենք Ձեզ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պաշտոնական կայքում:

Ազգային ժողովի գործունեության թափանցիկությունն ու հասանելիությունը կարեւոր են խորհրդարան-հասարակություն փոխադարձ կապի ամրապնդման համար: Ձգտելու ենք առավելագույն ջանքեր ներդնել, որ մեր երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի գործունեությունը լինի ավելի մատչելի ու հասկանալի քաղաքացիների համար, իսկ վերջիններիս ձայնը` լսելի ու հասանելի Ազգային ժողովին:

Ազգային ժողովի պաշտոնական կայքն իր տեղեկատվական բազայով ու հագեցվածությամբ հնարավորություն է տալիս մի քանի լեզուներով տեղեկանալու խորհրդարանի կառուցվածքին, օրենսդրական գործունեությանը եւ խորհրդարանական անցուդարձին` դառնալով համագործակցության բաց հարթակ:

ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ


Լուրեր
 Բոլոր լուրերը
27.09.2020
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությունը
«ՀՀ ԱԺ հարգելի պատգամավորներ, Կառավարությունը 2020 թվականի սեպտեմբերի 27-ին որոշում է ընդունել «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտար...
27.09.2020
ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը
ՀՀ ԱԺ պատգամավորներն ինտենսիվ աշխատանք են տանում բոլոր միջազգային գործընկերների հետ՝ ներկայացնելով Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական ագրեսիայի գոր...
27.09.2020
Տեղեկատվություն
Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, կարող եք մուտք գործել խորհրդարան եւ հետեւել ԱԺ հատուկ նիստի աշխատանքին:...
27.09.2020
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդես է եկել հայտարարությամբ
Սիրելի հայրենակիցներ, վաղ առավոտյան մեր հայրենիքի Արցախյան հատվածի սահմանի ողջ երկայնքով Ադրբեջանի իշխանությունները սանձազերծել են լայնածավալ ռազմական...
25.09.2020
Շահագրգիռ կողմերի մասնակցությամբ քննարկվել են Գյումրու «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանի պահպանմանն առնչվող հարցեր
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանի նախաձեռնությամբ սեպտեմբերի 25-ին խորհրդարանում տեղի է ունեցել «Պատմամշակութային կառույցնե...
25.09.2020
Արարատ Միրզոյանի հայտարարությունը ՀՀ ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյանի հրաժարականի դիմումի մասին
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Գայանե Աբ...
25.09.2020
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերի անցկացման ժամանակացույց
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով ՝28.09.2020 Ժամը 15:00 214 սենյակ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով ՝30.09.20...
24.09.2020
Խորհրդարանական լսումներում քննարկվել են քաղաքացիների վարկային պարտավորությունների կատարմանն առնչվող հարցեր
Սեպտեմբերի 24-ին ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ տեղի են ունեցել «Վարկերի եւ ժամկետանց այլ պարտավորությունների նկատմամբ տույժեր...
24.09.2020
Սեմինար՝ ՀՀ Ազգային ժողովի բյուջետային գրասենյակի նախաձեռնությամբ
ՀՀ Ազգային ժողովի բյուջետային գրասենյակի նախաձեռնությամբ սեպտեմբերի 24-ին խորհրդարանում տեղի է ունեցել սեմինար հանրային ֆինանսների ոլորտում Ազգային ժո...
 Բոլոր լուրերը
Դեպի վեր