National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
 
Սիրելի բարեկամ,

ողջունում ենք Ձեզ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պաշտոնական կայքում:

Ազգային ժողովի գործունեության թափանցիկությունն ու հասանելիությունը կարեւոր են խորհրդարան-հասարակություն փոխադարձ կապի ամրապնդման համար: Ձգտելու ենք առավելագույն ջանքեր ներդնել, որ մեր երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի գործունեությունը լինի ավելի մատչելի ու հասկանալի քաղաքացիների համար, իսկ վերջիններիս ձայնը` լսելի ու հասանելի Ազգային ժողովին:

Ազգային ժողովի պաշտոնական կայքն իր տեղեկատվական բազայով ու հագեցվածությամբ հնարավորություն է տալիս մի քանի լեզուներով տեղեկանալու խորհրդարանի կառուցվածքին, օրենսդրական գործունեությանը եւ խորհրդարանական անցուդարձին` դառնալով համագործակցության բաց հարթակ:

ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ


Լուրեր
 Բոլոր լուրերը
14.07.2020
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը` կից հղմամբ: ...
14.07.2020
Տեղի կունենան ԱԺ մշտական հանձնաժողովների արտահերթ նիստեր
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով` 14.07.2020 Ժամը 12:00 314 սենյակ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով` 14.07.2020 ժամը 11:00 214 սենյակ...
13.07.2020
Գումարվել է ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստ
ՀՀ Սահմանադրության 120-րդ հոդվածի 2-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 48-րդ հոդվածի համաձայն` խորհրդարանը հուլիսի 13-ին իրավ...
13.07.2020
Քննարկվել են գովազդի, ընդերքի եւ պետական գույքի մասնավորեցման ոլորտներին առնչվող օրինագծեր
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Բաբկեն Թունյանի նախագահությամբ հուլիսի 13-ին հրավիրած արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավ...
13.07.2020
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը Մխիթար Հայրապետյանի նախագահությամբ հուլիսի 13-...
13.07.2020
Արարատ Միրզոյանը նամակներ է հղել Եվրախորհրդարանի նախագահ Դավիդ Սասոլիին, ԵԽԽՎ նախագահ Հենդրիկ Դամսին եւ ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելիին
Հայաստանի Հանրապետության հյուսիս-արեւելյան սահմանի ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկած սադրիչ ռազմական գործողությունների առնչությամբ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ ...
13.07.2020
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նամակներ է հղել ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների պալատների նախագահներին
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նամակներ է հղել ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների պալատների նախագահներին՝ ներկայացնելով ադրբեջանական զինված ուժերի կող...
13.07.2020
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությունը
ՀՀ ԱԺ հարգելի պատգամավորներ, Կառավարությունը որոշում է ընդունել Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժա...
10.07.2020
Խորհրդարանում հյուրընկալվել է Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպանը
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը եւ խմբակցության անդամ Ալեքսեյ Սանդիկովը հուլիսի 10-ին հանդիպել են ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դե...
 Բոլոր լուրերը
Դեպի վեր