National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 

Սիրելի բարեկամ,

Դուք գտնվում եք ՀՀ Ազգային ժողովի՝ Հայաստանի Հանրապետության ներկայացուցչական բարձրագույն մարմնի պաշտոնական կայքում:

Ազգային ժողովը ձեւավորվում է բացառապես մեր քաղաքացիների ազատ կամքի արտահայտման միջոցով: Խորհրդարանը Հայաստանի պետականության խորհրդանիշներից մեկն է՝ հայ ժողովրդի բազմամյա նկրտումների մարմնավորումը: Օրենսդիր իշխանության առաքելությունը հասարակության կենսագործունեության արդյունավետության ապահովման առանցքային կողմնորոշիչների ձեւավորումն է:

Ազգային ժողովի գործունեության գլխավոր նպատակներից մեկը պետություն-հասարակություն երկկողմ հաղորդակցության ապահովումն է, ինչը գերակա նշանակություն ունի մեր պետության շարունակական զարգացման եւ աշխարհում սեփական տեղի ու դերի ամրապնդման առումով: Խորհրդարանը լայն ներգրավվածություն ունի հանրային ու քաղաքական որոշումների կայացման գործընթացում:

Ազգային ժողովի պաշտոնական կայքն ունի տեղեկատվական հարուստ բազա: Մատչելի եւ պարզ կառուցվածքի շնորհիվ դուք այստեղ հեշտությամբ կարող եք կողմնորոշվել եւ գտնել պահանջվող տեղեկությունը, ձեռք բերել գիտելիքների մեծ պաշար:

Մաղթում ենք արդյունավետ աշխատանք:

Բարի գալուստ ՀՀ Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ


Լուրեր
 Բոլոր լուրերը
28.09.2021
Տեղի է ունեցել ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ սեպտեմբերի 28-ին հրավիրած արտահերթ նիստում քննարկե...
28.09.2021
Ազգային ժողովը հյուրընկալել է սփյուռքահայ երիտասարդների
Սեպտեմբերի 28-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը հյո...
28.09.2021
Մարիա Կարապետյանը հանդիպել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի ներկայացուցիչների հետ
Սեպտեմբերի 28-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանը հանդիպել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի «Քաղաքական երկ...
28.09.2021
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հետաձգվել է «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների քննարկումը
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 28-ի նիստում հետաձգվել է ««ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն...
28.09.2021
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը:  ...
28.09.2021
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ.ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ուղիղ հեռարձակումը: ...
28.09.2021
Նիստեր կգումարեն ԱԺ մշտական հանձնաժողովները
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը կկայանա սեպտեմբերի 28-ին՝ ժամը 11:00-ին, 314 սրահում: Օրակարգը՝ այստեղ:   Պաշտպանության ...
27.09.2021
Խնկարկում եւ հարգանքի տուրք՝ Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պատգամավորների ու ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչների հետ այցելեց «Եռաբլուր» պանթեոն, հարգանքի տուրք մատուցեց Ար...
27.09.2021
ԱԺ մշտական հանձնաժողովը քննարկել եւ ի գիտություն է ընդունել 2021 թվականի ՀՀ պետական բյուջեի առաջին կիսամյակի կատարման ընթացքի վերաբերյալ հարցը
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում Գեւորգ Պապոյանի նախագահությամբ սեպտեմբերի 27-ի նիստում քննարկվել է  2021 թվակ...
 Բոլոր լուրերը
Դեպի վեր