National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 

Սիրելի բարեկամ,

Դուք գտնվում եք ՀՀ Ազգային ժողովի՝ Հայաստանի Հանրապետության ներկայացուցչական բարձրագույն մարմնի պաշտոնական կայքում:

Ազգային ժողովը ձեւավորվում է բացառապես մեր քաղաքացիների ազատ կամքի արտահայտման միջոցով: Խորհրդարանը Հայաստանի պետականության խորհրդանիշներից մեկն է՝ հայ ժողովրդի բազմամյա նկրտումների մարմնավորումը: Օրենսդիր իշխանության առաքելությունը հասարակության կենսագործունեության արդյունավետության ապահովման առանցքային կողմնորոշիչների ձեւավորումն է:

Ազգային ժողովի գործունեության գլխավոր նպատակներից մեկը պետություն-հասարակություն երկկողմ հաղորդակցության ապահովումն է, ինչը գերակա նշանակություն ունի մեր պետության շարունակական զարգացման եւ աշխարհում սեփական տեղի ու դերի ամրապնդման առումով: Խորհրդարանը լայն ներգրավվածություն ունի հանրային ու քաղաքական որոշումների կայացման գործընթացում:

Ազգային ժողովի պաշտոնական կայքն ունի տեղեկատվական հարուստ բազա: Մատչելի եւ պարզ կառուցվածքի շնորհիվ դուք այստեղ հեշտությամբ կարող եք կողմնորոշվել եւ գտնել պահանջվող տեղեկությունը, ձեռք բերել գիտելիքների մեծ պաշար:

Մաղթում ենք արդյունավետ աշխատանք:

Բարի գալուստ ՀՀ Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ


Լուրեր
 Բոլոր լուրերը
23.01.2026
Խորհրդարանում հյուրընկալվել են Մեքսիկա-Հայաստան բարեկամական խմբի անդամները
Մեքսիկան Հյուսիսային Ամերիկայի եւ Լատինական Ամերիկայի ամենաազդեցիկ եւ հզոր երկրներից է: Կարեւորում ենք Հայաստանի եւ Մեքսիկայի միջեւ հարաբերությունների...
23.01.2026
Հայաստանը կարեւորում է Մեքսիկայի հետ հարաբերությունների զարգացումը. Սարգիս Խանդանյան
Հայաստանի Հանրապետությունը կարեւորում է Մեքսիկայի հետ հարաբերությունների զարգացումը: Այս մասին հունվարի 23-ին ասել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների ...
23.01.2026
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը:...
23.01.2026
ԱԺ արտահերթ նիստում քննարկվել են ՀՀ ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները
Դիտորդական առաքելություններն ընտրական գործընթացում ներգրավվում են որպես հանրային վերահսկողություն իրականացնող սուբյեկտներ, որոնց հիմնական առաքելությու...
23.01.2026
Նիստ կգումարի ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովը
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա հունվարի 23-ին՝ ժամը 15:20-ին, 314 դահլիճում: ...
23.01.2026
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից Հռիփսիմե Հունանյանի հրաժարականի դիմումի մասին ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 150-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի եւ 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավոր Հռ...
23.01.2026
Քննարկվել են օրենսդրական աշխատանքում հանրային մասնակցության խթանմանն ուղղված ինստիտուցիոնալ մեխանիզմները
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, հանձնաժողովի անդամներ Մարինա Ղազար...
23.01.2026
ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի արտահերթ նիստ
Հիմք ընդունելով Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը եւ Ազգային ժողովի խորհրդի 2026 թվակա...
23.01.2026
ԱԺ խորհուրդը համաձայնություն է տվել արտահերթ նիստ գումարելուն
Ազգային ժողովի խորհուրդը հունվարի 23-ին գումարել է արտահերթ նիստ: Այն վարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: ԱԺ խորհուրդը, հիմք ընդունելով 2026 թվականի հո...
 Բոլոր լուրերը
Դեպի վեր

Ազդարարման հարցերով պատասխանատու անձ
ԱԺ աշխատակազմի ղեկավարի օգնական Գյուլնարա Մովսիսյան
Հեռ.՝ (374-11) 513627
Էլ. փոստ՝ azdarar@parliament.am