Տպել

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԹԻՎ 8 ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
02.10.2017

1. Քննարկված հարցը՝

ՀՀ ԱԺ խորհրդի որոշման նախագիծը «ՀՀ Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հոկտեմբերի 02-ի նիստի օրակարգը հաստատելու մասին»


Քվեարկության արդյունքները`
կողմ` 14, դեմ` 0, ձեռնպահ` 0

Որոշումն ընդունվել է

2. Քննարկված հարցը՝

ՀՀ ԱԺ խորհրդի որոշման նախագիծը «Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հուլիսի 11-ի ԱԺԽՈ-011-Ա որոշման մեջ լրացումներ կատարելու մասին»


Քվեարկության արդյունքները`
կողմ` 14, դեմ` 0, ձեռնպահ` 0

Որոշումն ընդունվել է

3. Քննարկված հարցը՝

ՀՀ ԱԺ խորհրդի որոշման նախագիծը «Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-003-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին»


Քվեարկության արդյունքները`
կողմ` 14, դեմ` 0, ձեռնպահ` 0

Որոշումն ընդունվել է

4. Քննարկված հարցը՝

ՀՀ ԱԺ խորհրդի որոշման նախագիծը «Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 19-ի ԱԺԽՈ-008-Լ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին»


Քվեարկության արդյունքները`
կողմ` 14, դեմ` 0, ձեռնպահ` 0

Որոշումն ընդունվել է

5. Քննարկված հարցը՝

ՀՀ ԱԺ խորհրդի որոշման նախագիծը «Ազգային ժողովի վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին նախագիծը հաստատելու մասին»


Քվեարկության արդյունքները`
կողմ` 15, դեմ` 0, ձեռնպահ` 0

Որոշումն ընդունվել է

6. Քննարկված հարցը՝

ՀՀ ԱԺ խորհրդի որոշման նախագիծը «Ազգային ժողովի վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանի 2017 թվականի հոկտեմբերի 3-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագիծը հաստատելու մասին»


Քվեարկության արդյունքները`
կողմ` 14, դեմ` 1, ձեռնպահ` 0

Որոշումն ընդունվել է

7. Քննարկված հարցը՝

ՀՀ ԱԺ խորհրդի որոշման նախագիծը «Ազգային ժողովի վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանի 2017 թվականի հոկտեմբերի 3-ին գումարվող հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը սահմանելու մասին»


Քվեարկության արդյունքները`
կողմ` 15, դեմ` 0, ձեռնպահ` 0

Որոշումն ընդունվել է

8. Քննարկված հարցը՝

ՀՀ ԱԺ խորհրդի որոշման նախագիծը «Ազգային ժողովի հերթական նիստում մի շարք օրենքների նախագծերի քննարկման տեւողությունը սահմանելու մասին»


1) «Դատախազության մասին» (Կ-111-10.08.2017-ՊԻՄԻ-011/0) օրենքի նախագծի քննարկման տեւողությունը սահմանել 2 ժամ (Արփինե Հովհաննիսյանի, Վահրամ Բաղդասարյանի, Նիկոլ Փաշինյանի, Հակոբ Հակոբյանի, Վարդան Բոստանջյանի առաջարկություն)

Քվեարկության արդյունքները` կողմ` 15, դեմ` 0, ձեռնպահ` 0
Որոշումն ընդունվել է

2) ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» (Կ-070-14.07.2017-ՏՏԳԲ-011/1) օրենքի նախագծի քննարկման տեւողությունը սահմանել 90 րոպե: (Նիկոլ Փաշինյանի առաջարկություն)

Քվեարկության արդյունքները` կողմ` 8, դեմ` 7, ձեռնպահ` 0
Որոշումն ընդունվել է

3) ««Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» (Կ-092-26.07.2017-ՊԱ-011/0) օրենքի նախագծի քննարկման տեւողությունը սահմանել 90 րոպե: (Վահրամ Բաղդասարյանի, Նիկոլ Փաշինյանի առաջարկություն)

Քվեարկության արդյունքները` կողմ` 15, դեմ` 0, ձեռնպահ` 0
Որոշումն ընդունվել է

4) «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ 2013 թվականի հունիսի 25-ի` «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին» պայմանագրի շրջանակներում մատակարարվող ռազմական նշանակության արտադրանքի առկայության եւ նպատակային օգտագործման նկատմամբ հսկողության իրականացման կարգի մասին» օրենքի նախագծի քննարկման տեւողությունը սահմանել 90 րոպե: (Նիկոլ Փաշինյանի առաջարկություն)

Քվեարկության արդյունքները` կողմ` 15, դեմ` 0, ձեռնպահ` 0
Որոշումն ընդունվել է

5) «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի կատարման 2016 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» քննարկման տեւողությունը սահմանել 2 ժամ: (Նիկոլ Փաշինյանի առաջարկություն)

Քվեարկության արդյունքները` կողմ` 6, դեմ` 9, ձեռնպահ` 0
Որոշումը չի ընդունվել