Տպել

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ

2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-ԻՆ ԳՈՒՄԱՐՎԱԾ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ԱՎԱՐՏԻՑ ԱՆՄԻՋԱՊԵՍ ՀԵՏՈ՝ ՆԱԽԱՁԵՌՆՈՂԻ ՍԱՀՄԱՆԱԾ ՕՐԱԿԱՐԳՈՎ, ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով 2021 թվականի հունիսի 3-ին գումարված արտահերթ նիստի ավարտից անմիջապես հետո Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ  Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը , ինչպես նաեւ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության   «2021 թվականի հունիսի 3-ին գումարվող արտահերթ նիստի ավարտից անմիջապես հետո  նախաձեռնողների սահմանած օրակարգով Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի խորհրդին միջնորդություն ներկայացնելու մասին» որոշումը, առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ մասով  եւ 7-րդ մասի 2-րդ կետով՝ Ազգային ժողովի խորհուրդը  որոշում է.   

 Համաձայնություն տալ 2021 թվականի հունիսի 3-ին գումարված արտահերթ նիստի ավարտից անմիջապես հետո՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով, Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելուն: