Տպել

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի 020-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով՝ Ազգային ժողովի խորհուրդը  որոշում է.

1. Ազգային ժողովի խորհրդի 2021 թվականի հոկտեմբերի 25-ի «Ազգային ժողովի ութերորդ գումարման բարեկամական խմբերի կազմերը հաստատելու մասին» ԱԺԽՈ-020-Ա որոշման.

1) 1-ին հավելվածում (Հայաստան-ԱՄՆ բարեկամական խումբ) «Հերիքնազ Տիգրանյան  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն» բառերը փոխարինել «Արսեն Թորոսյան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն» բառերով,

2) 16-րդ հավելվածում (Հայաստան-Ինդոնեզիա բարեկամական խումբ) «Արսեն Թորոսյան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն» բառերը փոխարինել «Հերիքնազ Տիգրանյան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն» բառերով: