ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի 019-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով՝ Ազգային ժողովի խորհուրդը որոշում է. |
1. Ազգային ժողովի խորհրդի 2021 թվականի հոկտեմբերի 25-ի «Միջխորհրդարանական հանձնաժողովներում Ազգային ժողովի ութերորդ գումարման պատվիրակությունների կազմերը հաստատելու մասին» ԱԺԽՈ-019-Ա որոշման. |
1) 4-րդ հավելվածում՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովում, «Վլադիմիր Վարդանյան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն» բառերից հետո լրացնել «Շիրակ Թորոսյան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն» բառերը: |