ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՅՈԹԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԵՐԻ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՕՐԵՐԻ ԺԱՄԿԵՏԱՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասով եւ 28-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խորհուրդը որոշում Է. |
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի յոթերորդ գումարման մշտական հանձնաժողովների հերթական նիստերի գումարման օրերի հետեւյալ ժամկետացանկը. |
1) առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստերը, որպես կանոն, գումարվում են Ազգային ժողովի հերթական նիստերին նախորդող շաբաթվա չորեքշաբթի օրը՝ ժամը 12:00-ին. |
2) արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստերը, որպես կանոն, գումարվում են Ազգային ժողովի հերթական նիստերին նախորդող շաբաթվա երկուշաբթի օրը ՝ ժամը 10:00-ին. |
3) գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստերը, որպես կանոն, գումարվում են Ազգային ժողովի հերթական նիստերին նախորդող շաբաթվա չորեքշաբթի օրը ՝ ժամը 14:00-ին. |
4) եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստերը, որպես կանոն, գումարվում են Ազգային ժողովի հերթական նիստերին նախորդող շաբաթվա երկուշաբթի օրը ՝ ժամը 15:00-ին. |
5) մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստերը, որպես կանոն, գումարվում են Ազգային ժողովի հերթական նիստերին նախորդող շաբաթվա երկուշաբթի օրը ՝ ժամը 12:00-ին. |
6) պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստերը, որպես կանոն, գումարվում են Ազգային ժողովի հերթական նիստերին նախորդող շաբաթվա երկուշաբթի օրը ՝ ժամը 14:00-ին. |
7) պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստերը, որպես կանոն, գումարվում են Ազգային ժողովի հերթական նիստերին նախորդող շաբաթվա երեքշաբթի օրը ՝ ժամը 12:00-ին. |
8) տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստերը, որպես կանոն, գումարվում են Ազգային ժողովի հերթական նիստերին նախորդող շաբաթվա երեքշաբթի օրը ՝ ժամը 14:00-ին. |
9) տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստերը, որպես կանոն, գումարվում են Ազգային ժողովի հերթական նիստերին նախորդող շաբաթվա երեքշաբթի օրը ՝ ժամը 15:00-ին. |
10) տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստերը, որպես կանոն գումարվում են Ազգային ժողովի հերթական նիստերին նախորդող շաբաթվա չորեքշաբթի օրը ՝ ժամը 10:00-ին. |
11) ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստերը, որպես կանոն, գումարվում են Ազգային ժողովի հերթական նիստերին նախորդող շաբաթվա երեքշաբթի օրը ՝ ժամը 10:00-ին. |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |
3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Ազգային ժողովի 2017 թվականի հունիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների հերթական նիստերի ժամկետացանկը սահմանելու մասին» ԱԺԽՈ 004 Լ որոշումը: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆ
2019թ. փետրվարի 05
Երևան
ԱԺԽՈ - 003-Լ