ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ
ԳՎԱՏԵՄԱԼԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԻՋԵՎ ՄԻՋԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՍՏՈՐԱԳՐԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հրապարակվել է` 15.04.2019թ.
Հիմք ընդունելով Ազգային ժողովի յոթերորդ գումարման արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի 2019 թվականի ապրիլի 15-ի թիվ 3 որոշումը, ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով՝ Ազգային ժողովի խորհուրդը որոշում է. |
Համաձայնություն տալ Գվատեմալայի Հանրապետության Կոնգրեսի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ միջխորհրդարանական համաձայնագիր ստորագրելու մասին առաջարկությանը: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆ
2019թ. ապրիլի 15
Երևան
ԱԺԽՈ - 022-Լ