Տպել

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 26.05.2017թ.

 

Առաջնորդվելով  «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 162-րդ հոդվածի 3-րդ մասով եւ հիմք ընդունելով մշտական  հանձնաժողովների նախագահների առաջարկությունները՝

Ազգային ժողովի խորհուրդը ՈՐՈՇՈՒՄ է.

Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի,  պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետների թիվն ավելացնել երկուական հաստիքով, իսկ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի, գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի,  պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի եւ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի  փորձագետների թիվը՝ մեկական հաստիքով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ     ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆ

2017թ. մայիսի 26
Երևան
ԱԺԽՈ - 002-Լ