Տպել

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 24-Ի ԱԺԽՈ-002-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 13.07.2019թ.

 

 Առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով՝ 

 Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խորհուրդը որոշում է.

1. Ազգային ժողովի խորհրդի 2019 թվականի հունվարի 24-ի «Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում՝ «Եվրանեսթ» Ազգային ժողովի յոթերորդ գումարման պատվիրակության կազմը հաստատելու մասին» ԱԺԽՈ-002-Ա որոշման հավելվածում.

1) «Մխիթար Հայրապետյան  Պատվիրակության ղեկավար»  բառերը փոխարինել «Գայանե Աբրահամյան Պատվիրակության ղեկավար» բառերով.

2) «Կորյուն Մկրտչյան «Իմ քայլը» խմբակցություն» բառերից հետո լրացնել «Նարեկ Մկրտչյան «Իմ քայլը» խմբակցություն» բառերը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ     ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆ

2019թ. հուլիսի 13
Երևան
ԱԺԽՈ - 038-Ա