Տպել

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 12.06.2017թ.

 

(Վերնագիրը խմբ. 2017 թվականի դեկտեմբերի 27-ի ԱԺԽՈ-046-Լ որոշմամբ )

(որոշումը փոփոխվել է Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 27-ի
ԱԺԽՈ-046-Լ որոշմամբ )

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 104-րդ հոդվածի 3-րդ մասով եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական oրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խորհուրդը ՈՐՈՇՈՒՄ Է.

1. հաստատել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի կառուցվածքը  համաձայն 1-ին հավելվածի:    (խմբ. տարբերակ՝ 27.12.2017 ԱԺԽՈ-046-Լ, փոփ.և լր.` 13.07.2019 ԱԺԽՈ-040-Լ)

2. հաստատել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի կանոնադրությունը՝ համաձայն 2-րդ հավելվածի : (խմբ. տարբերակ՝ 27.12.2017 ԱԺԽՈ-046-Լ, փոփ. և լր.` 13.07.2019 ԱԺԽՈ-040-Լ)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ     ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆ

2017թ. հունիսի 12
Երևան
ԱԺԽՈ - 006-Լ