Տպել

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹՆ ԱՌԱՋԻՆ ԵՎ ԵՐԿՐՈՐԴ ԸՆԹԵՐՑՄԱՄԲ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՐՑԵՐԸ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-ԻՆ՝ ԺԱՄԸ 11:00-ԻՆ, ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ԳՈՒՄԱՐՎՈՂ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳ ԸՆԴԳՐԿԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 05.02.2020թ.

 

 Հիմք ընդունելով 2020 թվականի փետրվարի 6-ին՝ ժամը 11-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը, ինչպես նաեւ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության «2020 թվականի փետրվարի 6-ին  Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի խորհրդին միջնորդություն ներկայացնելու մասին» որոշումը, առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ մասով եւ 7-րդ մասի 2-րդ կետով՝ Ազգային ժողովի խորհուրդը որոշում է.

 Համաձայնություն տալ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում  լրացումներ եւ  փոփոխություններ կատարելու մասին», «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ եւ  փոփոխություններ կատարելու մասին»  եւ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն (Պ-457-30.01.2020-ՊԻ-011/0) առաջին եւ երկրորդ ընթերցմամբ քննարկելու մասին հարցերը 2020 թվականի փետրվարի 6-ին՝ ժամը 11:00-ին, Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ գումարվող Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգ ընդգրկելուն:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ     ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆ

2020թ. փետրվարի 05
Երևան
ԱԺԽՈ - 008-Լ