Տպել

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ

2020 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-ԻՆ՝ ԺԱՄԸ 13:00-ԻՆ, ՆԱԽԱՁԵՌՆՈՂԻ ՍԱՀՄԱՆԱԾ ՕՐԱԿԱՐԳՈՎ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 06.02.2020թ.

 

 Հիմք ընդունելով 2020 թվականի փետրվարի 6-ին՝ ժամը 13:00-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը, ինչպես նաեւ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության «2020 թվականի փետրվարի 6-ին` ժամը 13:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով  Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի խորհրդին միջնորդություն ներկայացնելու մասին» որոշումը, առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Ազգային ժողովի խորհուրդը  որոշում է.

 Համաձայնություն տալ 2020 թվականի փետրվարի 6-ին՝ ժամը 13:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով  Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելուն:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ     ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆ

2020թ. փետրվարի 06
Երևան
ԱԺԽՈ - 009-Լ