Տպել

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի 014-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 02.03.2020թ.

 


 Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով՝ Ազգային ժողովի խորհուրդը  որոշում է.

 Ազգային ժողովի խորհրդի 2019 թվականի մարտի 25-ի «Միջխորհրդարանական հանձնաժողովներում Ազգային ժողովի յոթերորդ գումարման պատվիրակությունների կազմերը հաստատելու մասին» ԱԺԽՈ-014-Ա որոշման.

1. 2-րդ (Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողով) հավելվածում «Տիգրան Ուրիխանյան» բառերը փոխարինել «Արտյոմ Ծառուկյան» բառերով,

2. 4-րդ (Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողով) հավելվածում «Վարազդատ Կարապետյան» բառերից հետո լրացնել «Գոռ Գեւորգյան» բառերով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ     ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆ

2020թ. մարտի 02
Երևան
ԱԺԽՈ - 015-Ա