National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի 015-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 02.03.2020թ.

 

  Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով, հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը, ինչպես նաեւ Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս գալու վերաբերյալ 2020 թվականի փետրվարի 11-ի դիմումը՝ Ազգային ժողովի խորհուրդը  որոշում է.

  Ազգային ժողովի խորհրդի 2019 թվականի մարտի 25-ի «Ազգային ժողովի յոթերորդ գումարման բարեկամական խմբերի կազմերը հաստատելու մասին» ԱԺԽՈ-015-Ա որոշման.

1. 47-րդ հավելվածի (Հայաստան-Պորտուգալիա բարեկամական խումբ) «Ջանիբեկ Հայրապետյան ««Բարգավաճ Հայաստան» խմբակցություն» բառերից հետո լրացնել «Վահե Էնֆիաջյան ««Բարգավաճ Հայաստան» խմբակցություն»  բառերը,

2. 49-րդ հավելվածի (Հայաստան-Սերբիա բարեկամական խումբ) «Տիգրան Ստեփանյան ««Բարգավաճ Հայաստան» խմբակցություն» բառերից հետո լրացնել «Վահե Էնֆիաջյան ««Բարգավաճ Հայաստան» խմբակցություն»  բառերը:

3. 45-րդ, 47-րդ, 48-րդ, 49-րդ, 51-րդ հավելվածներում (Հայաստան-Չիլի, Հայաստան-Պորտուգալիա, Հայաստան-Ռումինիա, Հայաստան-Սերբիա, Հայաստան-Սլովակիա բարեկամական խմբեր) «Տիգրան Ուրիխանյան ««Բարգավաճ Հայաստան» խմբակցություն» բառերը փոխարինել «Տիգրան Ուրիխանյան «Խմբակցությունում ընդգրկված չէ»  բառերով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ     ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆ

2020թ. մարտի 02
Երևան
ԱԺԽՈ - 020-Ա

 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am