Տպել

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՅՈԹԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՉՈՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-ԻՆ ԳՈՒՄԱՐՎՈՂ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԻ ՇԱՐՔ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 02.03.2020թ.

 

 Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի  28-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով եւ 62-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Ազգային ժողովի խորհուրդը   որոշում Է.

 Ազգային ժողովի յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի 2020 թվականի մարտի 3-ին գումարվող հերթական նիստերի ընթացքում «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի (Կ-437-30.12.2019-ՊԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (Կ-428-20.12.2019-ՊԻ-011/0)  եւ կից ներկայացված օրենքների նախագծերի  փաթեթի եւ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» (Կ-438-10.01.2020-ՊԻ-011/0) եւ կից ներկայացված օրենքների նախագծերի  փաթեթի  քննարկման տեւողությունները սահմանել մինչեւ   երկու   ժամ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ     ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆ

2020թ. մարտի 02
Երևան
ԱԺԽՈ - 021-Լ