Տպել

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի 004-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 15.06.2020թ.

 

 Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով՝  Ազգային ժողովի խորհուրդը  որոշում է.

 Ազգային ժողովի խորհրդի 2019 թվականի փետրվարի 6-ի «Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ԵԱՀԿ ԽՎ),  ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեում, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ՀԱՊԿ ԽՎ), ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում, Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում, Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում, Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում, Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովում (ԱՊՀ), Միջխորհրդարանական միությունում Ազգային ժողովի յոթերորդ գումարման պատվիրակությունների կազմերը հաստատելու մասին» ԱԺԽՈ-004-Ա որոշման.

1. 2-րդ հավելվածի (Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողով (ԵԱՀԿ ԽՎ)) «Լենա Նազարյան «Իմ քայլը» խմբակցություն հիմնական անդամ» բառերը փոխարինել «Մարիա Կարապետյան «Իմ քայլը» խմբակցություն հիմնական անդամ» բառերով, «Մարիա Կարապետյան «Իմ քայլը» խմբակցություն փոխարինող անդամ» բառերը փոխարինել «Հռիփսիմե Գրիգորյան  «Իմ քայլը» խմբակցություն փոխարինող անդամ» բառերով,

2. 3-րդ հավելվածի (ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտե) «Հռիփսիմե Գրիգորյան  «Իմ քայլը» խմբակցություն» բառերը փոխարինել «Ծովինար Վարդանյան  «Իմ քայլը» խմբակցություն» բառերով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ     ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆ

2020թ. հունիսի 15
Երևան
ԱԺԽՈ - 039-Ա