Տպել

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի 004-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 11.09.2020թ.

 

 Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով՝  Ազգային ժողովի խորհուրդը  որոշում է.

 Ազգային ժողովի խորհրդի 2019 թվականի փետրվարի 6-ի «Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ԵԱՀԿ ԽՎ), Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովում, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ՀԱՊԿ ԽՎ), ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում, Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում, Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում, Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում, Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովում (ԱՊՀ), Միջխորհրդարանական միությունում Ազգային ժողովի յոթերորդ գումարման պատվիրակությունների կազմերը հաստատելու մասին» ԱԺԽՈ-004-Ա որոշման հավելված 1-ում  Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովում (ԱՊՀ)) «Սերգեյ Բագրատյան» բառերը փոխարինել «Միքայել Մելքումյան» բառերով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ     ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆ

2020թ. սեպտեմբերի 11
Երևան
ԱԺԽՈ - 052-Ա