Տպել

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ (ԻՆԿՈՐՊՈՐԱՑՎԱԾ ՏԱՐԲԵՐԱԿ)

Հրապարակվել է` 26.05.2017թ.

 


  Առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 162-րդ հոդվածի 3-րդ մասով եւ հիմք ընդունելով մշտական հանձնաժողովների նախագահների առաջարկությունները՝

Ազգային ժողովի խորհուրդը  ՈՐՈՇՈՒՄ է.

  Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի, գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի, պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետների թիվն ավելացնել երկուական հաստիքով, իսկ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի, եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի, մարդու իրավունքների պաշտպանության եւ  հանրային հարցերի մշտական հանձնաժողովի, տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետների թիվը՝ մեկական հաստիքով:

Լր. 12.01.2018-ԱԺԽՈ-001-Լ

Լր., փոփ. 04.03.2019-ԱԺԽՈ-009-Լ

Փոփ. 28.02.2022 ԱԺԽՈ-015-Լ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ     ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆ

2017թ. մայիսի 26
Երևան
ԱԺԽՈ - 002-Լ