Տպել

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ

2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ՝ ԺԱՄԸ 11:00-ԻՆ, ՆԱԽԱՁԵՌՆՈՂԻ ՍԱՀՄԱՆԱԾ ՕՐԱԿԱՐԳՈՎ ԵՎ ԺԱՄԿԵՏՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆ ԳՈՒՄԱՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 20.12.2022թ.

 

 Հիմք ընդունելով 2022 թվականի դեկտեմբերի 20-ին` ժամը 11:00-ին, Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը, ինչպես նաեւ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության «2022 թվականի դեկտեմբերի 20-ին՝ ժամը 11:00-ին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի խորհրդին միջնորդություն ներկայացնելու մասին» որոշումը , առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածի 8-րդ մասով՝ Ազգային ժողովի խորհուրդը որոշում է.

 համաձայնություն տալ 2022 թվականի դեկտեմբերի 20-ին` ժամը 11:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելուն:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ     ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ

2022թ. դեկտեմբերի 20
Երևան
ԱԺԽՈ - 074-Լ