Տպել

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի ԱԺԽՈ-002-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 12.01.2018թ.

 

1. Առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 162-րդ հոդվածի 3-րդ մասով եւ հիմք ընդունելով Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով նախագահի առաջարկությունը` Ազգային ժողովի խորհուրդը որոշում է.

Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի մայիսի 26-ի Ազգային ժողովի մի շարք հանձնաժողովների փորձագետների թիվն ավելացնելու մասին N 002-Լ որոշման երրորդ պարբերությունը «գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի» բառերից հետո լրացնել «,Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ     ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆ

2018թ. հունվարի 12
Երևան
ԱԺԽՈ - 001-Լ