Տպել

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 12-Ի ԱԺԽՈ-003-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 12.01.2018թ.

 

Առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խորհուրդը որոշում է.

1. Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի «Միջազգային խորհրդարանական կազմակերպություններում Ազգային ժողովի պատվիրակությունների կազմերը հաստատելու մասին» ԱԺԽՈ-003-Լ որոշման`

1) 1-ին հավելվածում « Հերմինե Նաղդալյան (ՀՀԿ խմբ., փոխարինող անդամ) » բառերը փոխարինել « Կարինե Աճեմյան (ՀՀԿ խմբ., փոխարինող անդամ) » բառերով.

2) 11-րդ հավելվածում « Կարինե Աճեմյան ( ՀՀԿ խմբ .) » բառերը փոխարինել « Շուշան Սարդարյան ( ՀՀԿ խմբ .) » բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ     ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆ

2018թ. հունվարի 12
Երևան
ԱԺԽՈ - 002-Լ