National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 11-Ի ԱԺԽՈ-009-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 12.01.2018թ.

 

Առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական oրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խորհուրդը որոշում է.

1. Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հուլիսի 11-ի «Միջազգային խորհրդարանական կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությունների կազմավորման եւ գործունեության կարգը հաստատելու մասին» ԱԺԽՈ-009-Լ որոշման հավելվածում`

1) 16-րդ կետում «, ինչպես նաեւ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովին (այսուհետ՝ Հանձնաժողով)» բառերը հանել եւ «21 օր առաջ:» բառերից հետո լրացնել «Ազգային ժողովի նախագահն այդ մասին եռօրյա ժամկետում տեղեկացնում է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովին (այսուհետ՝ Հանձնաժողով)» նախադասությունով.

2) 19-րդ կետում «խորհրդակցելով Ազգային ժողովի նախագահի եւ Հանձնաժողովի նախագահի հետ» բառերը փոխարինել «իրազեկելով Ազգային ժողովի նախագահին եւ Հանձնաժողովի նախագահին» բառերով.

3) 21-րդ կետում «քարտուղարի ներկայացմամբ» բառերից հետո լրացնել «` համաձայնեցնելով Պատվիրակության ղեկավարի հետ» բառերը.

4) 25-րդ կետում «հրավիրվում է» բառերը փոխարինել «ըստ անհրաժեշտության կարող է հրավիրվել» բառերով.

5) 27-րդ կետում «ինչպես նաեւ Հանձնաժողովի նախագահը» բառերը փոխարինել «խորհրդակցելով Հանձնաժողովի նախագահի հետ,» բառերով.

6) 31-րդ կետում «, իսկ պատճենը` Հանձնաժողով» բառերը փոխարինել «ով ուղարկում է Հանձնաժողովի նախագահին» բառերով.

7) 35-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ. «Տեղեկատվության փոխանակման, միջազգային խորհրդարանական կազմակերպություններում համակարգված եւ արդյունավետ աշխատանք ապահովելու նպատակով Հանձնաժողովի նախագահի առաջարկությամբ Ազգային ժողովի նախագահը, ըստ անհրաժեշտության, հրավիրում է խորհրդակցություն Պատվիրակությունների ղեկավարների մասնակցությամբ:»։

  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ     ԱՐԱ ԲԱԲԼՈՅԱՆ

2018թ. հունվարի 12
Երևան
ԱԺԽՈ - 004-Լ

 



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS