ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 12-Ի ԱԺԽՈ-003-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Առաջնորդվելով «ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խորհուրդը որոշում է.
Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի «Միջազգային խորհրդարանական կազմակերպություններում Ազգային ժողովի պատվիրակությունների կազմերը հաստատելու մասին» ԱԺԽՈ-003-Լ որոշման. |
1) 2-րդ հավելվածի «Տիգրան Ուրիխանյան («Ծառուկյան» խմբ.)» բառերից հետո լրացնել «Լենա Նազարյան («Ելք» խմբ.)», «Սպարտակ Սեյրանյան (ՀՅԴ խմբ.)» բառերով: |
2) 4-րդ հավելվածի «Արարատ Զուրաբյան («Ծառուկյան» խմբ.)» բառերից հետո լրացնել «Հայկ Կոնջորյան («Ելք» խմբ.)» բառերով: |
3) 5-րդ հավելվածի «Արամ Սարգսյան («Ելք» խմբ.)» բառերից հետո լրացնել «Հովիկ Աղազարյան («Ելք» խմբ.)» բառերով: |
4) 8-րդ հավելվածի «Ռուզաննա Առաքելյան (ՀՅԴ խմբ.)» բառերը փոխարինել «Սպարտակ Սեյրանյան (ՀՅԴ խմբ.)» բառերով: |
5) 9-րդ հավելվածի «Նաիրա Զոհրաբյան («Ծառուկյան» խմբ.)» բառերից հետո լրացնել «Հրաչյա Հակոբյան («Ելք» խմբ.)» բառերով: |
6) 10-րդ հավելվածի «Սասուն Միքայելյան («Ելք» խմբ.)» բառերից հետո լրացնել «Հովիկ Աղազարյան («Ելք» խմբ.)» բառերով: |
7) 11-րդ հավելվածի «Լենա Նազարյան («Ելք» խմբ.)» բառերից հետո լրացնել «Սպարտակ Սեյրանյան (ՀՅԴ խմբ.)» բառերով: |