Տպել

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 12-Ի ԱԺԽՈ-003-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խորհուրդը որոշում է.

Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի «Միջազգային խորհրդարանական կազմակերպություններում Ազգային ժողովի պատվիրակությունների կազմերը հաստատելու մասին» ԱԺԽՈ-003-Լ որոշման.

1) 2-րդ հավելվածի «Լենա Նազարյան («Ելք» խմբ.)» բառերը փոխարինել «Ալեն Սիմոնյան («Ելք» խմբ.)» բառերով:

2) 4-րդ հավելվածի «Արարատ Զուրաբյան («Ծառուկյան» խմբ.)» բառերից հետո լրացնել «Միքայել Մելքումյան («Ծառուկյան» խմբ.)» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: