Տպել

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԵՐԻ ԺԱՄԿԵՏԱՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-9 օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի եւ 28-րդ հոդվածի  1-ին մասի 3-րդ կետով` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խորհուրդը  ՈՐՈՇՈՒՄ Է.

ա. առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստերը, որպես կանոն, հրավիրվում են երեքշաբթի՝  ժամը 12-ին.

բ. արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստերը, որպես կանոն, հրավիրվում են երկուշաբթի՝  ժամը 12-ին.

գ. գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստերը, որպես կանոն, հրավիրվում են չորեքշաբթի՝  ժամը 14-ին.

դ. եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստերը, որպես կանոն, հրավիրվում են երկուշաբթի՝  ժամը 11-ին.

ե. պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստերը, որպես կանոն, հրավիրվում են չորեքշաբթի՝  ժամը 12-ին.

զ. պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստերը, որպես կանոն, հրավիրվում են չորեքշաբթի՝  ժամը 11-ին.

է. տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման,  գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստերը, որպես կանոն, հրավիրվում են երկուշաբթի՝ ժամը 14-ին.

ը. տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստերը, որպես կանոն, հրավիրվում են երեքշաբթի՝  ժամը 11-ին.

թ. ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստերը, որպես կանոն, հրավիրվում են երեքշաբթի՝ ժամը 14-ին:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից: