Տպել

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի 015-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով՝ Ազգային ժողովի խորհուրդը որոշում է.

Ազգային ժողովի խորհրդի 2019 թվականի մարտի 25-ի «Ազգային ժողովի յոթերորդ գումարման բարեկամական խմբերի կազմերը հաստատելու մասին» ԱԺԽՈ-015-Ա որոշման.

1) 16-րդ հավելվածի (Հայաստան-Իսլանդիա բարեկամական խումբ) «Էդուարդ Բաբայան «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն» բառերից հետո լրացնել «Վահե Էնֆիաջյան «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն» բառերը.

2) 18-րդ հավելվածի (Հայաստան-Իսրայել բարեկամական խումբ) «Արթուր Գրիգորյան «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն» բառերից հետո լրացնել «Վահե Էնֆիաջյան «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն» բառերը.

3) 22-րդ հավելվածի (Հայաստան - Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խումբ) «Արտյոմ Ծառուկյան «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն» բառերից հետո լրացնել «Վահե Էնֆիաջյան «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն» բառերը.

4) 34-րդ հավելվածի (Հայաստան-Ղրղզստան բարեկամական խումբ) «Էդուարդ Բաբայան «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն» բառերից հետո լրացնել «Վահե Էնֆիաջյան «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն» բառերը.

5) 35-րդ հավելվածի (Հայաստան-Ճապոնիա բարեկամական խումբ) «Քաջիկ Գեւորգյան «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն» բառերից հետո լրացնել «Վահե Էնֆիաջյան «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն» բառերը.

6) 36-րդ հավելվածի (Հայաստան-Մալթա բարեկամական խումբ) «Տիգրան Ստեփանյան «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն» բառերից հետո լրացնել «Վահե Էնֆիաջյան «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն» բառերը.

7) 46-րդ հավելվածի (Հայաստան-Չինաստան բարեկամական խումբ) «Ջանիբեկ Հայրապետյան «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն» բառերից հետո լրացնել «Վահե Էնֆիաջյան «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն» բառերը: