Տպել

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՅՈԹԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՉՈՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 20-ԻՆ ԳՈՒՄԱՐՎՈՂ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ««ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ԿԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի  28-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով եւ 62-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Ազգային ժողովի խորհուրդը  որոշում Է .

 Ազգային ժողովի յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի 2020 թվականի հունվարի 20-ին գումարվող հերթական նիստերի ընթացքում ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (Կ-348-07.11.2019-ՖՎ-011/0) եւ կից ներկայացված օրենքների նախագծերի  փաթեթի քննարկման տեւողությունը սահմանել մինչեւ երկու ժամ: