Տպել

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ

2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 15-ԻՆ՝ ԺԱՄԸ 11:30-ԻՆ, ՆԱԽԱՁԵՌՆՈՂԻ ՍԱՀՄԱՆԱԾ ԺԱՄԿԵՏՈՒՄ ԵՎ ՕՐԱԿԱՐԳՈՎ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆ ԳՈՒՄԱՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով 2020 թվականի հուլիսի 15-ին՝ ժամը 11:30-ին, Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը, ինչպես նաեւ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության «2020 թվականի հուլիսի 15-ին Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու եւ նստաշրջանի օրակարգում ընդգրկված օրենքների նախագծերը երկու ընթերցմամբ քննարկելու վերաբերյալ Ազգային ժողովի խորհրդին միջնորդություն ներկայացնելու մասին» որոշումը, առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածի 7-րդ եւ 8-րդ մասերով՝ Ազգային ժողովի խորհուրդը որոշում է .

Համաձայնություն տալ 2020 թվականի հուլիսի 15-ին՝ ժամը 11:30-ին, նախաձեռնողի սահմանած ժամկետում եւ օրակարգով Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելուն: