Տպել

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ

2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-ԻՆ` ԺԱՄԸ 12:00-ԻՆ, ՆԱԽԱՁԵՌՆՈՂԻ ՍԱՀՄԱՆԱԾ ՕՐԱԿԱՐԳՈՎ ԵՎ ԺԱՄԿԵՏՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով 2021 թվականի հունվարի 22-ին` ժամը 12:00-ին,  Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը , ինչպես նաեւ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության «2021 թվականի հունվարի 22-ին, ժամը 12:00-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու եւ Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրություն իրականացնելու վերաբերյալ Ազգային ժողովի խորհրդին միջնորդություն ներկայացնելու մասին» որոշումը, առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի 7-րդ մասի 2-րդ կետով` Ազգային ժողովի խորհուրդը որոշում է.
Համաձայնություն տալ 2021 թվականի հունվարի 22-ին` ժամը 12:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելուն: