Տպել

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ

ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎՈՒՄ (ԱՊՀ) ԵՎ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎՈՒՄ (ՀԱՊԿ ԽՎ) ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՒԹԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ


 Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով եւ Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հուլիսի 11-ի «Միջազգային խորհրդարանական կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությունների կազմավորման եւ գործունեության կարգը հաստատելու մասին» 009-Լ որոշման հավելվածով՝ Ազգային ժողովի խորհուրդը  որոշում Է.

1. Հաստատել՝

1) Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովում (ԱՊՀ) Ազգային ժողովի ութերորդ գումարման պատվիրակության կազմը՝  համաձայն  հավելվածի 1-ի :

2) Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ՀԱՊԿ ԽՎ)  Ազգային ժողովի ութերորդ գումարման պատվիրակության կազմը՝  համաձայն  հավելված 2-ի :