Տպել

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի ԱԺԽՈ-010-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով՝ Ազգային ժողովի խորհուրդը որոշում Է.

«Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովում (ԱՊՀ) եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ՀԱՊԿ ԽՎ)» Ազգային ժողովի ութերորդ գումարման պատվիրակությունների կազմերը հաստատելու մասին Ազգային ժողովի խորհրդի ԱԺԽՈ-010-Ա որոշման՝

1) 1-ին հավելվածում՝ (Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողով (ԱՊՀ)) «Վաղարշակ Հակոբյան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն» բառերը փոխարինել «Նարեկ Զեյնալյան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն» բառերով:

2) 2-րդ հավելվածում՝ (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողով (ՀԱՊԿ ԽՎ)) «Նարեկ Զեյնալյան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն» բառերը փոխարինել «Վաղարշակ Հակոբյան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն» բառերով: