Տպել

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ԱԺԽՈ-018-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով՝ Ազգային ժողովի խորհուրդը  որոշում Է .

 «Եմ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեում, Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ԵԱՀԿ ԽՎ), Միջխորհրդարանական միությունում, Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում եւ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում Ազգային ժողովի ութերորդ գումարման պատվիրակությունների կազմերը հաստատելու մասին»  Ազգային ժողովի խորհրդի ԱԺԽՈ-018-Ա որոշման 3-րդ հավելվածում՝ Միջխորհրդարանական միությունում Ազգային ժողովի ութերորդ գումարման պատվիրակության կազմում,  «Արթուր Վանեցյան «Պատիվ ունեմ» խմբակցություն» բառերը փոխարինել «Հայկ Մամիջանյան «Պատիվ ունեմ» խմբակցություն» բառերով: