Տպել

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ

2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-ԻՆ` ԺԱՄԸ 12:00-ԻՆ, ՆԱԽԱՁԵՌՆՈՂԻ ՍԱՀՄԱՆԱԾ ՕՐԱԿԱՐԳՈՎ ԵՎ ԺԱՄԿԵՏՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով 2022 թվականի մայիսի 6-ին` ժամը 12:00-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ  Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը , ինչպես նաեւ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության   «2022 թվականի մայիսի 6-ին, ժամը 12:00-ին նախաձեռնողների սահմանած օրակարգով Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու եւ ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը երկու ընթերցմամբ քննարկելու վերաբերյալ Ազգային ժողովի խորհրդին միջնորդություն ներկայացնելու մասին»   որոշումը, առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ մասով եւ 7-րդ մասի 2-րդ կետով՝ Ազգային ժողովի խորհուրդը  որոշում է .


Համաձայնություն տալ 2022 թվականի մայիսի 6-ին` ժամը 12:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելուն: