Տպել

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի 006-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով՝ Ազգային ժողովի խորհուրդը  որոշում Է.

Ազգային ժողովի խորհրդի 2021 թվականի սեպտեմբերի 16-ի «Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում՝ «Եվրանեսթ», Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում (ՍԾՏՀԽՎ) եւ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ)  Ազգային ժողովի ութերորդ գումարման պատվիրակությունների կազմերը հաստատելու մասին ԱԺԽՈ-006-Ա որոշման 1-ին հավելվածում՝ Արեվելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում՝ «Եվրանեսթ», Ազգային ժողովի ութերորդ գումարման պատվիրակության կազմում, «Արթուր Ղազինյան «Հայաստան» խմբակցություն» բառերը փոխարինել «Էլինար Վարդանյան «Հայաստան» խմբակցություն» բառերով: