Տպել

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՎԵՑԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԵՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 27-ԻՆ ԳՈՒՄԱՐՎՈՂ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ «ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով եւ 62-րդ հոդվածի 3-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խորհուրդը ՈՐՈՇՈՒՄ Է.

Ազգային ժողովի փետրվարի 27-ին գումարվող հերթական նիստերի ընթացքում «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ( Կ-152-10.10.2017-ՊԻՄԻ-011/0 ) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի քննարկման տեւողությունը սահմանել մինչեւ երկու ժամ: