Տպել

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 06-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածների համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ 2017 թվականի հուլիսի 6-ին` ժամը 10.00-ին, գումարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով.

Հարցի անվանումը Կոդը և հեղինակները
1.
«Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-033-23.06.2017-ՏՏԳԲ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
2.
Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվություն
Կ-022-16.06.2017-ՖՎ,ԱՀ,ԱՍ,ԳԿ,ԵԻ,ՊԱ,ՊԻՄԻ,ՏՀ,ՏՏԳԲ
Հեղինակ` ՀՀ կառավարություն
3.
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2016 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվություն (գնաճի հաշվետվություն)
1207-02.05.2017-ՖՎ
4.
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 2017 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագիր
1208-02.05.2017-ՖՎ
5.
Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի 2016 թվականի տարեկան հաշվետվություն
1194-03.04.2017-ՖՎ
6.
«Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի 2016 թվականի գործունեության մասին» հաղորդում
1196-04.04.2017-ԳԿ
7.
Հայաստանի Հանրապետության դատախազության 2016 թվականի գործունեության մասին հաղորդում
1193-03.04.2017-
8.
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին» հաղորդում
012-01.06.2017-ՊԻՄԻ
9.
«2016 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդում
1195-04.04.2017-ՊԻՄԻ