Տպել

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՎԵՑԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԵՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ
2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-ԻՆ ԳՈՒՄԱՐՎԱԾ
ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԵՐԻ ՕՐԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ



1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2018 թվականի ապրիլի 10-ին գումարվող նիստերի օրակարգում ընդգրկել պարտադիր քննարկման ենթակա հետևյալ հարցերը.

Հարցի անվանումը Կոդը և հեղինակները
1.
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության մասին» հաղորդում
287-22.03.2018-ՊԻՄԻ
2.
«Հայաստանի Հանրապետության` մի կողմից, Եվրոպական միության եւ ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների` մյուս կողմից, միջեւ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը վավերացնելու մասին
Կ-288-26.03.2018-ԱՀ,ԵԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2018 թվականի ապրիլի 10-ին գումարվող նիստերի օրակարգում ընդգրկել հետեւյալ հարցերը.

Հարցի անվանումը Կոդը և հեղինակները
1.
«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ԱԺՈ-267-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Պ-214-14.12.2017,05.03.2018-ՊԻՄԻ-012/0
Հեղինակներ` Գալուստ Սահակյան, Ֆելիքս Ցոլակյան, Հակոբ Բեգլարյան, Կարինե Աճեմյան, Ալիկ Սարգսյան, Մուրադ Մուրադյան, Ռուզաննա Մուրադյան
2.
ա) «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին
Կ-233-22.12.2017,09.04.2018-ՏՏԳԲ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Կ-2331-22.12.2017,09.04.2018-ՏՏԳԲ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
գ) «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին
Կ-2332-22.12.2017,09.04.2018-ՏՏԳԲ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
դ) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Կ-2333-22.12.2017,09.04.2018-ՏՏԳԲ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
ե) «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին
Կ-2334-22.12.2017,09.04.2018-ՏՏԳԲ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
3.
«Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին
Պ-266-13.02.2018,05.04.2018-ԱՍ-011/0
Հեղինակներ` Հակոբ Հակոբյան, Աղվան Վարդանյան, Արսեն Միխայլով, Մարինա Մարգարյան, Մարգարիտ Եսայան, Ջեմմա Բաղդասարյան
4.
«Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին
Կ-283-16.03.2018-ՖՎ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

Ազգային ժողովի խորհրդի որոշումը «Ազգային ժողովի վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի 2018 թվականի ապրիլի 10-ին գումարվող հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը սահմանելու մասին»

Ազգային ժողովի վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի 2018 թվականի ապրիլի 10-ին գումարվող հերթական նիստերի ընթացքում «Հայաստանի Հանրապետության` մի կողմից, Եվրոպական միության եւ ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների` մյուս կողմից, միջեւ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի քննարկման տեւողությունը սահմանելու մասին