Տպել

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 11-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն` Հայաստանի Հանրապետության Կառավարության նախաձեռնությամբ 2018 թվականի հուլիսի 11-ին` ժամը 11.00-ին, գումարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով:

Հարցի անվանումը Կոդը և հեղինակները
1.
ա) Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին
(առաջին ընթերցում)
(երկրորդ ընթերցում)
Կ-344-06.07.2018-ՊԻՄԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին
(առաջին ընթերցում)
(երկրորդ ընթերցում)
Կ-3441-12.07.2018-ՊԻՄԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
2.
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին
(առաջին ընթերցում)
(երկրորդ ընթերցում)
Կ-345-06.07.2018-ՊԻՄԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
3.
«Ազդարարման համակարգի մասին» Հայաստանի Հանրապետւոթյան օրենքում փոփոխություն կատարելու մասին
(առաջին ընթերցում)
(երկրորդ ընթերցում)
Կ-346-06.07.2018-ՊԻՄԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
4.
«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
(առաջին ընթերցում)
(երկրորդ ընթերցում)
Կ-343-06.07.2018,10.07.2018-ՊԱ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
5.
«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Եվրոպական հանձնաժողովի միջեւ մշակութային եւ ստեղծագործ ոլորտների համար Միության «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը վավերացնելու մասին
Կ-348-11.07.2018-ԵԻ,ԱՀ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
6.
ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին
(առաջին ընթերցում)
(երկրորդ ընթերցում)
Կ-350-11.07.2018-ՊԻՄԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
7.
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություն կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին
Կ-349-11.07.2018-ԱՀ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն