Տպել

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 07-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Հայաստանի Հանրապետության Կառավարության նախաձեռնությամբ 2019 թվականի հունիսի 7-ին` ժամը 13:00-ին, գումարել Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով:

Հարցի անվանումը Կոդը և հեղինակները
1.
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին
(առաջին ընթերցում)
(երկրորդ ընթերցում)
Կ-137-17.05.2019-ՊԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
2.
ա) «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ 2018 թվականի հունիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-Ն օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-338-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին
Կ-075-29.03.2019-ՏՀ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
Կ-0751-29.03.2019-ՏՀ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
գ) «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
Կ-0752-29.03.2019-ՏՀ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
դ) «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
Կ-0753-29.03.2019-ՏՀ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
ե) «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին
Կ-0754-29.03.2019-ՏՀ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
զ) «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
Կ-0755-29.03.2019-ՏՀ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
է) «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին
Կ-0756-29.03.2019-ՏՀ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
ը) «Սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին
Կ-0757-29.03.2019-ՏՀ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
թ) «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին
Կ-0758-29.03.2019-ՏՀ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
ժ) «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
Կ-0759-29.03.2019-ՏՀ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
ժա) «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին
Կ-07510-29.03.2019-ՏՀ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
ժբ) «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին
Կ-07511-29.03.2019-ՏՀ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
3.
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին
(առաջին ընթերցում)
(երկրորդ ընթերցում)
Կ-152-23.05.2019-ՊԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
4.
«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
(առաջին ընթերցում)
(երկրորդ ընթերցում)
Կ-177-05.06.2019-ՊԻ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
5.
«Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-026-26.02.2019,12.04.2019-ՊԱ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
6.
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-045-06.03.2019,03.05.2019-ՏՀ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն

Ազգային ժողովի որոշման նախագիծը «2019 թվականի հունիսի 7-ին գումարվող Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստի անցկացման մասին»

Ազգային ժողովի որոշման նախագիծը «2019 թվականի հունիսի 7-ին գումարվող Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստում հարցերի քննարկման տեւողության սահմանման մասին»

Ազգային ժողովի որոշման նախագիծը «2019 թվականի հունիսի 7-ին գումարվող Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգային հարցերի քննարկման հատուկ ընթացակարգի մասին»