Տպել

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



1. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Հայաստանի Հանրապետության Կառավարության նախաձեռնությամբ 2019 թվականի դեկտեմբերի 12-ին` ժամը 11:00-ին, գումարել Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով.

Հարցի անվանումը Կոդը և հեղինակները
1.
Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Հարկաբյուջետային, տնտեսական եւ պետական հատվածի կառավարման զարգացման քաղաքականության վարկ» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին
Կ-410-05.12.2019-ՖՎ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
2.
Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Մարդկային ներուժի զարգացման ընդլայնման ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին
Կ-409-05.12.2019-ՖՎ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
3.
Հայաստանի Հանրապետության եւ Վերականգնման վարկերի բանկի միջեւ «Քաղաքականության վրա հիմնված վարկ - Շրջակա միջավայրի պահպանություն - BMZ 3010 00 579, վարկ N 29426» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին
Կ-405-05.12.2019-ՖՎ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
4.
Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Հանրային արդյունավետության եւ ֆինանսական շուկաների երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին
Կ-404-05.12.2019-ՖՎ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
5.
«Հարկային հարցերով փոխադարձ վարչական աջակցության մասին» կոնվենցիան (2010 թվականի արձանագրությամբ փոփոխված) վավերացնելու մասին
Կ-408-05.12.2019-ՏՀ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
6.
ա) «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-188-14.06.2019,11.11.2019-ՊԻ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-1881-14.06.2019,11.11.2019-ՊԻ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
գ) «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-1882-14.06.2019,11.11.2019-ՊԻ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
դ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-1883-14.06.2019,11.11.2019-ՊԻ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
ե) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-1884-14.06.2019,11.11.2019-ՊԻ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
զ) «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-1885-14.06.2019,11.11.2019-ՊԻ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
7.
ա) «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին
(առաջին ընթերցում)
(երկրորդ ընթերցում)
Կ-346-07.11.2019-ԳԿ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին
(առաջին ընթերցում)
(երկրորդ ընթերցում)
Կ-3461-07.11.2019-ԳԿ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
8.
«Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Կ-320-17.10.2019-ՊԱ-011/1
Հեղինակ` ՀՀ կառավարություն
9.
ա) «Զորամասերի եւ զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին
(առաջին ընթերցում)
(երկրորդ ընթերցում)
Կ-415-06.12.2019-ՊԱ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին
(առաջին ընթերցում)
(երկրորդ ընթերցում)
Կ-4151-06.12.2019-ՊԱ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
10.
«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
(առաջին ընթերցում)
(երկրորդ ընթերցում)
Կ-339-05.11.2019-ՏՏԳԲ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
11.
«Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին
(առաջին ընթերցում)
(երկրորդ ընթերցում)
Կ-403-04.12.2019,11.12.2019-ՊԱ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն

Կառավարության առաջարկությամբ 2019 թվականի դեկտեմբերի 12-ին գումարված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգից հանվել է ««Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Ազգային ժողովի որոշման նախագիծը «2019 թվականի դեկտեմբերի 12-ին գումարված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստի անցկացման մասին»


Ազգային ժողովի որոշման նախագիծը «2019 թվականի դեկտեմբերի 12-ին գումարված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգային հարցերի քննարկման հատուկ ընթացակարգի մասին»