Տպել

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



1. Հիմք ընդունելով 2020 թվականի փետրվարի 6-ին` ժամը 11.00-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը և Ազգային ժողովի խորհրդի 2020 թվականի փետրվարի 5-ի ԱԺԽՈ-007-Լ և ԱԺԽՈ-008-Լ որոշումները, առաջնորդվելով Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին մասով և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի 8-րդ մասի 2-րդ կետով` 2020 թվականի փետրվարի 6-ին` ժամը 11.00-ին, գումարել Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած հետևյալ օրակարգով.

Հարցի անվանումը Կոդը և հեղինակները
1.
ա) «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
(առաջին ընթերցում)
Պ-457-30.01.2020-ՊԻ-011/0
Հեղինակ` Վահագն Հովակիմյան
բ) «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
(առաջին ընթերցում)
Պ-4571-30.01.2020-ՊԻ-011/0
Հեղինակ` Վահագն Հովակիմյան
գ) «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
(առաջին ընթերցում)
Պ-4572-30.01.2020-ՊԻ-011/0
Հեղինակ` Վահագն Հովակիմյան
2.
ա) «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Պ-457-30.01.2020-ՊԻ-011/0
Հեղինակ` Վահագն Հովակիմյան
բ) «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Պ-4571-30.01.2020-ՊԻ-011/0
Հեղինակ` Վահագն Հովակիմյան
գ) «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
(երկրորդ ընթերցում)
Պ-4572-30.01.2020-ՊԻ-011/0
Հեղինակ` Վահագն Հովակիմյան
3.
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխություն
(առաջին ընթերցում)
Պ-469-05.02.2020-ՊԻ-010/0
Հեղինակներ` Վահագն Հովակիմյան, Արման Բոշյան, Մերի Գալստյան, Արուսյակ Ջուլհակյան, Արմեն Փամբուխչյան, Մխիթար Հայրապետյան, Բաբկեն Թունյան, Տիգրան Կարապետյան, Հակոբ Սիմիդյան, Կարեն Համբարձումյան, Հայկ Կոնջորյան, Վահե Ղալումյան, Նարեկ Մկրտչյան, Հովհաննես Հովհաննիսյան, Թագուհի Ղազարյան, Սարգիս Խանդանյան, Սոֆիա Հովսեփյան, Մարիա Կարապետյան, Անդրանիկ Քոչարյան, Հովհաննես Իգիթյան, Տաթեւիկ Հայրապետյան, Լիլիթ Մակունց, Արման Եղոյան, Հովիկ Աղազարյան, Արգիշտի Մեխակյան, Նարեկ Զեյնալյան, Ալեքսանդր Ավետիսյան, Տիգրան Ուլիխանյան, Սերգեյ Մովսիսյան, Ռուբեն Ռուբինյան, Գայանե Աբրահամյան, Անուշ Բեղլոյան, Հռիփսիմե Գրիգորյան, Մաթեւոս Ասատրյան, Ալեքսեյ Սանդիկով, Լուսինե Բադալյան, Սոս Ավետիսյան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



1. Հիմք ընդունելով 2020 թվականի փետրվարի 6-ին` ժամը 13.00-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը եւ Ազգային ժողովի խորհրդի 2020 թվականի փետրվարի 6-ի ԱԺԽՈ-009-Լ որոշումը, առաջնորդվելով Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին մասով եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի 8-րդ մասի 2-րդ կետով` 2020 թվականի փետրվարի 6-ին` ժամը 13.00-ին, գումարել Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով.

Հարցի անվանումը Կոդը և հեղինակները
1.
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխություններ
(առաջին ընթերցում)
Պ-470-06.02.2020-ՊԻ-010/0
Հեղինակներ` Վահագն Հովակիմյան, Մխիթար Հայրապետյան, Տաթեւիկ Հայրապետյան, Վահե Ղալումյան, Սարգիս Խանդանյան, Հայկ Կոնջորյան, Նարեկ Զեյնալյան, Ալեքսեյ Սանդիկով, Լուսինե Բադալյան, Մերի Գալստյան, Արման Բոշյան, Արուսյակ Ջուլհակյան, Նարեկ Մկրտչյան, Անդրանիկ Քոչարյան, Տիգրան Կարապետյան, Հակոբ Սիմիդյան, Կարեն Համբարձումյան, Հովիկ Աղազարյան, Հովհաննես Հովհաննիսյան, Թագուհի Ղազարյան, Մարիա Կարապետյան, Տիգրան Ուլիխանյան, Հռիփսիմե Գրիգորյան, Սոս Ավետիսյան, Արման Եղոյան, Բաբկեն Թունյան, Ալեքսանդր Ավետիսյան, Լիլիթ Մակունց, Արմեն Խաչատրյան, Սիփան Փաշինյան, Հրաչյա Հակոբյան, Հովհաննես Իգիթյան, Սերգեյ Մովսիսյան, Արգիշտի Մեխակյան, Սոնա Ղազարյան, Հերիքնազ Տիգրանյան, Լիլիթ Ստեփանյան, Արսեն Ջուլֆալակյան, Գայանե Աբրահամյան, Մաթեւոս Ասատրյան, Արեն Մկրտչյան, Ռուբեն Ռուբինյան, Անուշ Բեղլոյան, Արմեն Փամբուխչյան